Իտալիայի ծովափնյա Կրուկոլի կոմունայի իշխանությունները մտադիր են ցանկացողներին անվճար մի քանի տուն բաժանել` պաշտոնյաները հույս ունեն շտկել ժողովրդագրական իրավիճակը։
Ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորույթը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում` հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Հունաստան այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Լոզանի պայմանագիրը վերանայելու պահանջին:
Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2 տոկոսը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7 տոկոսը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6 տոկոսը:
Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում լինելու է, Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու` խորհրդարանում լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չգիտի` 2018-ից հետո ինքը կշարունակի՞ մնալ ԱԺ նախագահ, թե՞ ոչ: «Ոնց ժողովուրդը որոշի»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ 2018-ից հետո իր պաշտոնավարման հարցին պատասխանելով, ասաց Բաբլոյանը:
Եվրամիությունը հայաստանյան տարբեր ոլորտներին հատկացվող աջակցության չափը ավելացնելու է 20-25 տոկոսով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մանչեստր Յունայթեդը» պատրաստ է վաճառելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը կողմնորոշվել է Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է նվազագույնը 40 միլիոն եվրո (35 միլիոն ֆունտ) վճարեն:
Ղրղզստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել, որ կփոխարինի 1999-ին կնքված համագործակցության պայմանագրին` հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով, նոր համաձայնագրի բանակցություններ սկսելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր` Բիշքեկ կատարած այցի ընթացքում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...